Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալերի Օսիպյանի եղբորորդին իրենց տունը «բարդակ» է սարքել». Պատմում է հարեւանը

Հուլիս 26,2014 18:58

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի պարող տեսանյութը նկարել է Սեդրակ Օսիպյանը՝ իր հեռախոսով: Այս մասին Aravot.am-ին ասաց  Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանը: Նրա պատմելով, մինչեւ Սարգիսի պորտապարը արձանագրած տեսանյութը համացանցում տարածելը, Վալերի Օսիպյանի եղբոր կինը՝ Սեդրակի մայրը,  այն ուղարկել էր իրեն սկայպով:

Տիկին Կարապետյանը պնդում է, որ Սեդրակ Օսիպյանը, օգտվելով առիթից, որ ծնողները ապրում են Ռուսաստանում, իրենց բնակարանը «բարդակ էր» սարքել՝ թաղի տղաներին տանելով իրենց տուն ու ծխեցրել: Նրա խոսքով՝ Սարգիսի պորտապարի տեսանյութն էլ Սեդրակենց տանը եղել: Նա պնդում է, որ համացանցում տարածված մյուս բոլոր լուսանկարներն էլ  Սեդրակը միտումնավոր է նկարել. «Ինքը հաճախակի է իրենց տուն կանչել սրան, նրան… իրենք մարդկանց կանչում են իրենց տուն եւ խմեցնում են եւ ծխացնում: Սաքոն ոչ խմում է, ոչ ծխում: Սեթոյի թեւերը նայեք, կիմանաք՝ ով է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Արդեն տիկին գոհարն ու տիկին սմբուլը չգիտել էլ ինչ հնարեն, իրենց տղային արդարացնելու համար, ձեր արդարացումներն անիմաստ են, իսկ մեղադրանքներն էլ անհիմն։ Դուք մոռանում եք, որ մարդիկ այդքան էլ միամիտ չեն, որ ձեր 1-ին դասարանի երեխային հատուկ մեկնաբանություններին հավատան։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031