Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է «ակնհայտ ստեր» տարածելու մեջ

Հուլիս 26,2014 19:08

ԱՄՆ-ը «իր արտաքին քաղաքականության մեջ՝ գնալով ավելի է հենվում ակնհայտ ստի վրա», այսպես են մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերն, ըստ որի  Ուկրաինայում «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանն է պատասխանատու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ինչպես հիմա ընդունված է Վաշինգտոնում, որևէ բան հաստատելու համար ոչ միայն ապացույցներ չեն ներկայացնում, այլև փաստերին նույնիսկ հղում չեն անում, որոնք կարելի կլիներ ուսումնասիրել և մեկնաբանել», – հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, – «Սպիտակ տանը բոլորը սահմանափակվում են ինչ-որ «հետախուզական տվյալներով», որոնք ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել և, ինչն էլ ավելի անհեթեթ է, «սոցիալական կայքերի տեղեկատվություններով»:

Գերատեսչությունում ԱՄՆ-ին մեղադրել են, որ Վաշինգտոնում հիմնվում են «իրականությանը չհամապատասխանող հակառուսական մտորումների վրա, որոնք հավաքում են համացանցից»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031