Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Հարությունյան. «Ինձ ընդունեցին որպես անառակ որդու՝ ուրախ եւ խանդավառ»

Հուլիս 27,2014 18:25

«Առավոտում» աշխատում եմ 2000 թվականի հուլիսից, սակայն աշխատասենյակս սկզբում գտնվում էր Մամուլի շենքի ուրիշ հարկում, եւ ես համարյա շփում չունեի առավոտցիների հետ: Երեք տարի անց, երբ վերջապես բարձրացա վերեւ՝ 15-րդ հարկ, ինձ ընդունեցին որպես անառակ որդու՝ ուրախ եւ խանդավառ: Գործընկերներիցս յուրաքանչյուրը իր պարտքը համարեց ինձ սուրճի հրավիրել, եւ իմ առաջին աշխատանքային օրը «Առավոտի» տարածքում, փաստորեն, «պրավալ» գնաց:

Հետաքրքիրն այն է, որ այդ ջերմ եւ սրտացավ վերաբերմունքն իմ նկատմամբ առայսօր նույնն է. երբ ընկերներս տեսնում են, որ շատ եմ խորացել կայքում, մեկը սուրճ է բերում դնում սեղանիս, մյուսը՝ քաղցրավենիք, երրորդը բուտերբրոդներ է հրամցնում, ասելով՝ հերիք է տանջվես:

Հարկ է նշել, որ այդպիսի սրտացավ ու հոգատար վերաբերմունք է խմբագրությունում բոլորի նկատմամբ:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031