Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Գաբրիելյան. «Ես սիրեցի «Առավոտի» ազատությունը»

Հուլիս 27,2014 18:40

«Առավոտում» նորեկ եմ, 2012 թվականի հոկտեմբերից եմ աշխատում: Ընդունված է համարել, որ Հայաստանում լրագրողները հաճախ են փոխում խմբագրությունները` թերթից թերթ, կայքից կայք: Նման փոփոխականությունն ինձ համար չէ, նախկին խմբագրությունում` «Ժամանակ»-ում, 6 տարի աշխատել եմ, եւ երբ արդեն որոշումը կայացված էր, որ պետք է փոխեի աշխատանքիս վայրը, հայտնաբերեցի, որ փոքրիկ Հայաստանի բավական մեծ մեդիադաշտում ամեն թերթում ու կայքում չէ, որ նույնիսկ կարող եմ մտածել աշխատելու մասին:

Չէի ցանկանա ստանդարտ ձեւակերպումներով նկարագրել, թե որքան ջերմ ու գրկաբաց ինձ ընդունեցին «Առավոտում»: Փոխարենը կասեմ, որ «Առավոտում» անխտիր բոլորն անհատականություններ են: «Առավոտում» աշխատելու առաջին իսկ օրվանից զգացել եմ մի բան, որն ինձ համար, որպես լրագրողի` ամենակարեւորն է. այստեղ հնարավորություն ունեմ գրելու ազատ այն ամենի մասին, ինչ մտածում եմ, այդ ազատությունն ամեն ինչից թանկ է: Ես սիրեցի «Առավոտի» ազատությունը: Սիրում եմ նվիրվել աշխատանքիս, իսկ «Առավոտը» տվել է ինձ այդ նվիրվելու հնարավորությունը:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031