Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Արեւշատյան. «Իհարկե, կտամ դաբրո, բայց միայն լուրջ աշխատատեղեր ստեղծելու համար»

Հուլիս 27,2014 18:55

Մոտ 8 տարի առաջ Գյումրու բոլոր կենտրոնական փողոցները հեղեղվեցին խաղակրպակներով, որից բացառապես օգտվում էին երեխաները: Ծնողները բողոքում էին, որ թալան է սկսվել, չեն կարողանում իրենց երեխաների վրա, նրանք վարակվել են այդ խաղերով, հսկա հերթեր էին կրպակների մոտ, շատերը տներից զարդեր կամ հեռախոս էին գողանում, տանում էին կրպակ, գրավ դնում, որպեսզի շարունակեն շահումով խաղը:

«Առավոտն» անդրադարձավ այս թեմային, կրպակների սեփականատիրոջից ոչ մեկը կոորդինատ չէր տալիս, իսկ նա Գյումրիից չէր: Այդ ժամանակ, որպես երկրորդ կողմի, պարզաբանում պահանջեցինք Գյումրու քաղաքապետարանից, թե ինչու են թույլատրել շահումով խաղերի կրպակներ տեղադրել Գյումրիում՝ այն էլ դպրոցներին հարակից տարածքներում, բայց երբ տպագրվեց այս նյութը, թերթի լույս տեսնելուն պես՝ առավոտյան ժամը 8-ին սկսեցին ապամոնտաժել խաղակրպակները:

Ինձ զանգահարեց սեփականատերը, թե՝ կարո՞ղ եմ հանդիպել ձեզ հետ: Ես ուրախացա, որ սեփականատերը իր ոտքով է գալիս պարզաբանում տալու: Բայց հետո պարզվեց, որ բարձրաստիճան պաշտոնյա էր, եկավ Գյումրի ու ինձ ասաց. «Գիտեք, եկել եմ ձեր դաբրոն ստանալու»: Մի պահ ապշեցի, թե ի՞նչ է խոսում այս մարդը: Նա շարունակեց. «Դե, ես շատ մեծ փողեր էի ծախսել Գյումրիում կրպակները դնելու համար, ախր, վատ բան չեմ արել, աշխատատեղ եմ ստեղծել ձեր քաղաքում, 40 հոգի կաշխատեն այդ կրպակներում, հարկային ոստիկանությանը շատ համոզեցի, որ թողնեն կրպակներս, բայց նրանք ինձ ասացին՝ էլ մեզ հետ գործ չունես, գնա, երբ որ «Առավոտ»-ից դաբրո կստանաս, նոր արի»:

Ուշադրությամբ լսեցի ու ծիծաղելով պատասխանեցի. «Իհարկե, կտամ դաբրո, բայց միայն լուրջ աշխատատեղեր ստեղծելու համար»:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031