Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մարզադաշտ մտան միասին (ֆոտոշարք)

Հուլիս 28,2014 17:32

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլի փակման արարողությանը Ծաղկաձորի մարզաբազայի ստադիոն էին ժամանել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի բոլոր մարզպետները, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, այլ պաշտոնյաներ:

OLYMPUS DIGITAL CAMERA
Երբ 144 եւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքները պատրաստ էին շքերթին, միասին մարզադաշտ մտան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, շքերթի հրամանատար, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ողջույնից եւ զեկույցից հետո նախարար Գաբրիել Ղազարյանը պարգեւատրեց ըստ տարիքային խմբերի առանձին մարզաձեւերում հաղթող ընտանիքներին:

OLYMPUS DIGITAL CAMERA
Ավանդույթի համաձայն, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական իր մրցանակները հանձնեց տարիքային չորս խմբերի եւ հաշմանդամ ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:

OLYMPUS DIGITAL CAMERA
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ողջունելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներին` ընդգծեց, որ այս մրցույթում ըստ էության հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում, որովհետեւ հիմքում դրված է հայ ընտանիքների առողջությունը: Այնուհետեւ, ՀՀ նախագահը սահմանված պատկառելի մրցանակները հանձնեց եզրափակչում հաղթած ընտանիքներին:

OLYMPUS DIGITAL CAMERAԱնցած տարվանից գավաթային մրցանակներ են սահմանվել նաեւ ընդհանուր թիմային պայքարում հաղթող թիմերի համար, ինչը նաեւ մարզերում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվող աշխատանքների գնահատումն է:

Հանրապետության նախագահը գլխավոր մրցանակը, որպես հաղթող թիմի, հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, երկրորդ տեղը զբաղեցրած թիմի` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ լավագույն եռյակը եզրափակած Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին:

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Պարգև says:

    Հա իբր ինչ? Օլիմպիական Կոմիտեի նախագան երկրի նախագահի հետ մասնակցելա միասին այդ սպորտային միջոցառմանը և միասին իջել հարթակ…իբր ինչ…բա ով պետք է մասնակցեր, եթե ոչ իրենք, այս թերթի գլխավոր խմբագիրը թե Առաքել պապը…?

  2. Հրանտ Խաչատրյան says:

    Չեմ հասկանում թե ՝ստեղ ինչ սենսացիոն կամ սկանդալային բան կա: Սպորտային միջոցառումա ու բնականաբար պետքա միասին մուտք գործեյին: Նման բաներ շահարկելն անիմաստա, չի կարելի էսպիսի անհեթեթ բաներ անել:

  3. Արտակ says:

    Եղել է հրաշալի սպորտային միջոցառում, որը քարոզում է առողջ ապրելակերպ և ընտանիքի ամրություն. նման միջոցառումը նման վերնագրերով շահարկելը ուղղակի ամոթ է. բնակաբաբար այսպիսի սպորտային միջոցառմնաը ՀՀ Նախագահը և ՀԱՕԿ նախագահը պետք է գային միասին ինչի մասին է խոսքը. մի փչացրեք նման միջոցառումները

  4. Հարգելի ընթերցողներ, մեր հրապարակման մեջ ուղղակի փաստն է հիշատակված, որ միասին են մուտք գործել: Որտե՞ղ է այստեղ շահարկումը: Խնդրում եմ՝ փորձեք մի քիչ ավելի հիմնավոր մեկնաբանություններ անել:

  5. levon says:

    Ինչու հաղթողների ազգանունները չեք նշում՞:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031