Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիները նշեցին «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը

Հուլիս 29,2014 14:15

Հուլիսի 27-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում առավոտցիները նշեցին «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, ինչպես գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էր գրել, հատուկ հրավերքներ չկային, եկել էին բոլորը,  ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամ: Շնորհավորողների մեջ էին քաղաքական, մշակութային, հասարակական, իրավական ոլորտի գործիչներ, լրագրողներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, նախկինում «Առավոտում» աշխատած մարդիկ: Ամենաշուտը շնորհավորելու էր եկել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ եկած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներս մտավ ամբողջովին ջրված՝ չէր կարողացել «ազատվել» Վարդավառի «հետեւանքներից»: «Առավոտի» բարեկամ Գագիկ Շամշյանի ներկայությունը հյուրերից ոմանց շփոթության մեջ էր գցել, կատակով հարցնում էին՝ «Ինչ-որ դե՞պք է գրանցվելու, որ Շամշյանն էլ է ներկա»: Ինչպես ինքն է սիրում հաճախ ասել՝ «հորանց տան» քսանամյակին ներկա էր ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Ի թիվս այլ քաղաքական գործիչների, իրենց «Առավոտի» բարեկամ էին համարել Դավիթ Շահնազարյանը, Ազատ Արշակյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը եւ ուրիշներ, մշակութայիններից էլ՝ webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը, տիկնիկայինի տնօրեն՝ Ռուբեն Բաբայանը եւ բանաստեղծ Վահե Արսենը:

Հյուրերը նաեւ գրավոր բարեմաղթանքներ թողեցին «Առավոտի» հոբելյանի առիթով, ինչպես նաեւ վայելեցին տավղի հնչյունները: Ի վերջո, ցանկացած հոբելյան նաեւ հրաշալի առիթ է հարազատ մարդկանց հանդիպելու համար:

Նույն օրը անակնկալ ուներ մեր իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նա պարգեւատրվեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Tort

Հոբելյանական տորթից բոլորին բաժին հասավ:

Aram_Melanyan

Արամ Աբրահամյանն ու Մելանյա Բարսեղյանը՝ քսանամյակի խորհրդանիշով:

Raffi_Anna

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ձեզ ոնց որ լավ էլ ջրել են»

Volodya_Karine

Հին առավոտցիներ եւ «հին» ամուսիններ Վոլոդյա Պետրոսյանն ու Կարինե Խաչատրյանը նկարվեցին թերթի 40-ամյակի համար:

Aram_Nelly_Piso

Նելլի Բաբայանը՝ Արամ Աբրահամյանի հետ:

Azat_Gohar

Գագիկ Շամշյանի աչքից չվրիպեցին Ազատ Արշակյանը՝ տիկնոջ հետ եւ «Առավոտի» մշակութային եւ կրթական էջի պատասխանատու Գոհար Հակոբյանը:

Shamshyan_Manukyan

Գագիկ Շամշյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Mariko_Rubo

Մարգարիտա Հարությունյանն ու Ռուբեն Արեւշատյանը եւ մայր ու որդի են, եւ գործընկերներ «Առավոտում»:

Garik

«Առավոտի. տնօրեն Գարիկ Մելքոնյանը՝ տիկնոջ հետ:

Ashot_Margo

«Առավոտի» ամենահին աշխատակից Աշոտ Հակոբյանը՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

Melanya_Shekoyan

Մելանյա Բարսեղյանը՝ մեր սիրելի քայլող դասական Արմեն Շեկոյանի հետ:

Agasi_Anna_Edgar

Աննա Իսրայելյանը՝ կայքի անխափան աշխատանքն ապահովող Էդգար Մարուքյանի ու Աղասի Սիմոնյանի հետ:

Eva_yntaniq

Առավոտցի Եվա Հակոբյանը ընտանիքով էր եկել հարազատ թերթի հոբելյանին:

Melush_Haso_Aram_Nune

Արամ Աբրահամյանը՝ Մելանյա Բարսեղյանի, Հասմիկ Բուդաղյանի եւ Նունե Արեւշատյանի հետ:

Ami

Ամի Չիչակյանը նոր է անդամագրվել «Առավոտին» ու իրեն լավ է զգում:

Eva_Hribsime_H

«Առավոտ» երիտասարդականի խմբագիր Հռիփսիմե Հովհաննիսյանն ու Եվա Հակոբյանը՝ «մեծական» «Առավոտում» լավ են զգում:

Lusine_Budagyan

Լուսինե Բուդաղյանը՝ հոբելյանական տորթի հետ:

Ruzan_Volodya

Ռուզան Մինասյանը պարգեւատրվեց ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Lianna

«Առավոտի» էջադրող Լիանա Ավագյանը:

Arev_Melush_Piso

Արեւ Բարսեղյանը, Մարինա Մերուժանյանը եւ Հռիփսիմե Ջեբեջյանը:

Anna_Nelly_Mesrop

Նելլի Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Իսրայելյանը, Տիգրան Հակոբյանը եւ Մեսրոպ Հարությունյանը:

Arpine_Tatev_Emma

Արփինե Սիմոնյանը, Տաթեւ Հարությունյանը եւ Էմմա Գաբրիելյանը:

Ruzan_Xachatryan

Ռուզան Խաչատրյանը բարեմաղթանք գրեց՝ «Առավոտին» ուղղված:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031