Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավ-կովկասյան երկաթուղու պաշտոնյան Գյումրիում վրաերթի է ենթարկել 68 տարեկան տղամարդու

Հուլիս 29,2014 12:10

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Գյումրու «Արմենթել»-ի կենտրոնական գրասենյակի մոտ «Սոս» խանութի դիմաց վրաերթի է ենթարկվել Ռուսթավելի 103 տան բնակիչ, 68-ամյա Հարություն Հարությունյանը:

Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում` հավելելով, որ վրաերթի ենթարկողը 1968 թվականին ծնված Ռոբերտ Մանվելյանն է, որը զբաղեցնում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության 3-րդ անձնակազմի պետի տեղակալի պաշտոնը:

Ռոբերտ Մանվելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա նախկին ոստիկան է:

Տուժածին անմիջապես տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս անձը երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում պոլիտրավմա, այսինքն` բազմակի վնասվածքներով, տրավմատիկ շոկով ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, այժմ նրա վիճակը կայուն ծանր է, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031