Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախարարներին հայերի հարցում կաշկանդում է Թուրքիան

Հուլիս 29,2014 14:08

Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում մեծ դերակատարություն ունեցող Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը ի վերջո կհանգեցնի՞ նրան, որ Ֆրանսիան կարողանա վերջնականապես վավերացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Գիտեք, Ֆրանսիայի վերջին նախարարները շատ զգույշ են` կապված հիմնականում Թուրքիայի հետ, եթե մենք էսօր Ֆրանսիայում ունենք 400 հազար հայ, Թուրքիան միլիոնից ավելի ունի, Թուրքիան Ֆրանսիայի հետ մեծ հարաբերություններ ունի` տնտեսական, ֆինանսական, տարբեր-տարբեր, նույնիսկ կրթական… Իրենց փորձից ելնելով` հսկա պատերազմ մղելուց ու միլիոնավոր մարդկային զոհերից հետո էսօր գերմանացին ու ֆրանսիացին չեն ասում` գիտեք մենք թշնամիներ ենք, թեև հոգու խորքում ֆրանսիացին չի սիրում գերմանացուն:

Մի անգամ ես էլ Զաս-Լոթարինգիայի նահանգում էի, մեկին հարցրեցի` դուք ձեզ ֆրանսիացի՞ եք համարում, թե՞ գերմանացի, ասաց` ես էլ զասցի եմ ինձ համարում, ոչ ֆրանսիացի, ոչ գերմանացի: Բայց թե եվրոպական քաղաքակրթությունը չենք կարող Արևելյան քաղաքակրթության հետ համեմատել, ոչ թե շատ մեծ առավելություններով, այլ բնավորությունների տարբերություններով, կատարվածով: Եթե համաշխարհային պատերազմ է, եվրոպական երկու պետություններ կռվում էին իրար դեմ, դա այլ հարց է, այլ հարց է` 15 թվականի ցեղասպանությունը. լրիվ տարբեր են հարցեր են…
Իմ կարծիքով, Ֆրանսիան վերջնականապես կընդունի այդ օրինագիծը, որովհետև ֆրանսիացի պատգամավորների մեծ մասը կողմ են Ցեղասպանության ժխտողականության ընդունմանը, ժամանակ է պետք ուղղակի, որ ֆրանսահայերը և հայակողմ ֆրանսիացիները քաղաքական շրջանակներում կարողանան համոզել նախագահին: Բելգիան ընդունեց, նույնիսկ պատժեց թուրքերին, տուգանքներ կիրառեց: Չմոռանանք, որ Ֆրանսիայի պառլամենտը ևս ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, սակայն կառավարությունը չհաստատեց, բայց ժամանակ կգա, կհաստատի, 100 տոկոս դա կլինի, դա միայն հայերի օգուտը չէ, այլ համաշխարհային օգուտ կլինի բոլոր ազգերի համար, որ նման ցեղասպանություններ չլինեն: Հենց այս նպատակի համար էլ Եվրոպան և ամբողջ աշխարհը պարտավոր է ընդունել», -ասաց Մարտին Փաշայանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031