Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա»

Հուլիս 29,2014 20:45

Վերջին շրջանում շատ մայրերի մոտ խուճապ կա 5-8 տարեկան երեխաների շրջանում տարածվող էնտերովիրուսի հետ կապված: Այս վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով, ուստի Aravot.am-ին դիմած մի քանի ծնողներ մտավախություն ունեն, որ մանկապարտեզները կարող են վարակի տարածման պատճառ լինել: Մեզ հետ զրուցած ծնողներն առաջարկում են որոշ ժամանակով փակել մանկապարտեզները, մինչեւ վարակի դեպքերը վերջանան:

Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ ծնողների խուճապն անտեղի է, մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա. «Մանկապարտեզներում  բռնկումներ չենք ունեցել, եզակի դեպքեր են եղել, վարակվելու խմբակային դեպքեր չեն արձանագրվել: Ճիշտ է, վարակը օդակաթիլային եղանակով է փոխանցվում, բայց հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում, ոչինչ չի սպառնում: Պետք է ուշադիր լինեն, ձեռքերը հաճախ լվանան, բանջարեղենը, միրգը եւ այլ սնունդը լավ լվանան, մանկապարտեզներում էլ ընթացիկ ախտահանում է կատարվում»:

Այս տարվա հուլիսի 9-ին առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասել էր,  որ դեռ մայիս ամսից  էնտերովիրուսներն ակտիվացել են, մայիսի կեսերից մինչեւ հուլիսի սկիզբն այս վիրուսով 90 հոսպիտալացման դեպք է արձանագրվել: Aravot.am-ը տիկին Սահակյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ի՞նչ իրավիճակ է, քանի որ մեզ հետ զրուցած ծնողներից մեկը վստահեցրել էր, որ հիվանդանոցներում այդ վարակով շատ երեխաներ կան: Այս առնչությամբ էլ տիկին Սահակյանն ասաց, քանի որ նախօրեին հանգստյան օրեր էին, հիվանդանոցներում դուրսգրումներ չեն եղել, ուստի կուտակումներ կան. «Բայց արդեն հիվանդների քանակը կրճատվում է: Իսկ եթե այդ վիրուսով հիվանդներ կան, դա չի նշանակում, թե նրանց վիճակը շատ ծանր է: Մենք ծանր դեպք չենք ունեցել, այսինքն`վերակենդանացման բաժանմունք տեղափոխած հիվանդ չենք ունեցել: Եթե 10 օր առաջ օրական հոսպիտալացնում էինք 12-15 հիվանդ, վերջին օրերին`օրական առավելագույնը 4 հիվանդ է հոսպիտալացվում»:

Տիկին Սահակյանն ասաց, որ վարակի սուր դեպքերի ախտանիշներ`   գլխացավ, սրտխառնոց, բարձր ջերմություն, որովայնի շրջանում անզուսպ կծկումներ նկատելու դեպքում, անմիջապես պետք է հիվանդանոց տեղափոխել երեխային:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031