Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում

Հուլիս 30,2014 16:25

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, քննելով ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետի` 36-ամյա Արման Կատունյանի խափանման միջոցի հարցը, որոշեց նրան երկամսյա կալանքի ենթարկել:

Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանության պաշտոնյան կասկածվում է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի 50-ամյա եղբորը` Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ:

Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իր պաշտպանյալին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ չի տվել: Երվանդ Վարոսյանը նաև փոխանցեց, որ իրենք բողոքարկելու են Արման Կատունյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի ենթարկելու դատարանի որոշումը:

Քանի որ շրջանառվող վարկածի համաձայն Հարություն Գրիգորյանի սպանության պատճառը Արման Կատունյանի կինն է, Aravot.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց` ճշմարտությունը բացահայտելու նպատակով արդյք բերման կենթարկե՞ն վերջինիս, որն այս պահին Հայաստանում չէ, ըստ Գյումրում տարածված տեղեկությունների, ՌԴ-ում է: Երվանդ Վարոսյանն ասաց, որ բերման ենթարկելու հիմք այս պահին չկա, սակայն, ըստ նրա, Կատունյանի տիկինը որպես վկա կընդգրկվի գործում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031