Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի համար եկեղեցաշինությունը հատուկ խորհուրդ ու նշանակություն ունի

Հուլիս 30,2014 16:52

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր իր հերթական շրջայցը կատարեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:

Տասնամյակներ շարունակ ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Բնակիչներն ապավինել են հարևան համայնքներին: Դեռևս 2012թ-ին համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Կառուցվող այս եկեղեցին ԲՀԿ նախագահի նվերն է նուբարաշենցիներին՝ համայնքի 80-ամյա տարեդարձի առթիվ: Ինչպես համայնքի բնակիչներն են ասում՝ վերջապես իրականություն դարձավ երկար տարիների իրենց ամենանվիրական փափագը: Հաշված ամիսներ ու պատրաստ կլինի համայնքի միակ սրբատեղին: Եկեղեցին կառուցվում է ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

ԲՀԿ նախագահը մշտապես հետևում է շինարարության ընթացքին, գիտի յուրաքանչյուր քարի տեղաշարժի ու ճարտարապետական լուծումների մասին: Գագիկ Ծառուկյանի համար եկեղեցաշինությունը հատուկ խորհուրդ ու նշանակություն ունի:

«Սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը՝ պատրաստակամ աջակցել նուբարաշենցիներին ցանկացած հարցի առնչությամբ:

Կառույցի ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջնադարյան եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին: Եկեղեցին ունենալու է ավելի քան 20 մետր բարձրություն, զարդաքանդակները խորհրդանշելու են Հայոց Մեծ Եղեռնը:

Եվս մի քանի ամիս ու Նուբարաշենի բնակիչները երկար սպասված եկեղեցում իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու հնարավորություն կունենան:

 ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031