Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Միջազգային հանրության հետ աշխատել հնարավոր չէ»

Հուլիս 31,2014 14:22

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է` պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատել
«Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանում հստակ հասկացել են, որ Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու երկու գործոններից մեկը` արտաքին ճնշման գործոնն այս պահին բավական թույլ է, եւ ըստ էության, չի գործում»,- այսօր` հուլիսի 31-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա համարում է, որ Ադրբեջանը հուսով է` պահելով լարված իրավիճակը տարածաշրջանում, հետագայում հնարավորություն կունենա խաղաղության հեռանկարն ավելի թանկ «վաճառել» արտաքին գործընկերներին, եւ պաշտոնական Բաքվի համար նշանակություն չունի, թե դա ո՞վ կլինի` Ռուսաստա՞նը, թե՞ Ամերիկայի Միացյալ Նահանգները.
«Այս իրավիճակում հայկական կողմի պատասխանատվությունը եւ իրավիճակը, ըստ էության, մինչեւ վերջ չեն իրականացվում այն տեսակետից, որ գործում է փաստացի միայն ռազմական ուժով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը զսպելու մեխանիզմը: Դիվանագիտությունը` որպես այդպիսին, պասիվ իրավիճակում է, եւ ըստ էության, այսօր ոչ մի կերպ չի նպաստում Ադրբեջանի այդ քաղաքականությունը կանխելու կամ նրանց խաղաղության շրջանակներում պահելու գործին»:

Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով` միջազգային հանրությունը ամորֆ վիճակում է գտնվում, եւ նրանց հետ հնարավոր չէ աշխատել: Նա համարում է, որ պետք է փոխել շեշտադրումները եւ աշխատանքը կոնկրետացնել նախ եւ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին.
«Դիվանագիտական ճնշումների այս մեխանիզմները, ցավոք սրտի, դեռեւս լավ չեն աշխատում, եւ ըստ էության, այսօր մենք կանգնած ենք հենց այս մարտահրավերների առջեւ եւ հենց այս խնդիրն է, որ պետք է համար մեկ նշանակությունը ունենա, մեր արտաքին քաղաքականության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031