Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ

Հուլիս 31,2014 16:23

Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ:

2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ:
Քննության ընթացքում Էդուարդ Խաչատրյանի գտնվելու վայրը չէր պարզվել: Նույն թվականի դեկտեմբերի 5–ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

2014 թ. հունիսի 25-ին Խաչատրյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց:

Քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

Հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ ևս, որոնց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031