Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության պատվիրակությանը

Հուլիս 31,2014 18:27

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում  (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում և վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում:  Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնել:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031