Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հարությունյանի մոտ քննարկվել են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները

Հուլիս 31,2014 18:31

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր, շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ  քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ` նախորդ տարվա շուրջ 17 ցենտների դիմաց: Ցածր բերքատվությունը, նախարարի գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին ցուցաբերվելու  է համապատասխան  աջակցություն. հստակեցվում են օժանդակության ծավալներն ու տեսակը:

Ամփոփելով գալիք աշնանացանի աշխատանքներին օժանդակելու շրջվարչակազմերի ղեկավարների առաջարկությունները` վարչապետը նշել է, որ պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին` մինչև 5-7 տարով երկարաձգելով վարկերի մարումը, իսկ վնաս կրած  հողօգտագործողները մեկ տարով կազատվեն հողի հարկից և վարձավճարներից:

Քանի որ հստակ ցանքաշրջանառություն չի իրականացվում, կառավարության ղեկավարի առաջարկությամբ, շատ հողատարածքներ կթողնվեն   սև ցելի տակ, կավելացվեն կերային խոտաբույսերի ցանքատարածությունները: Հողօգտագործողներին կտրամադրվի էժան  դիզվառելիք` համապատասխան աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով: Քննարկվել են նաև սերմնացուի ձեռքբերման և հողամշակներին տրամադրելու պայմանները:

Աշնանացանի նախապատրաստական աշխատանքների և քննարկված այլ հարցերի վերաբերյալ  գործադիր իշխանության առաջարկությունները կամփոփվեն նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031