Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը. «Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել և կարիք չունեն այլոց հուշումների»

Հուլիս 31,2014 20:21

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությանը, որով ՀՀ կառավարությանը և գործարարներին զգուշացվել էր, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:

ՌԴ դեսպանատունը նշել է, որ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված սպառնալիքներ»:

ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Կարծում ենք, որ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսը վարելու հարցերում և կարիք չունեն այլոց հուշումների: Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերություններն, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում, ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը»:

ՌԴ դեսպանատունը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ դեսպանության այս քայլն ի չիք է դարձնում «այդ երկրի երկերեսանի հայտարարություններն այն մասին, թե ցանկանում են զարգացնել Հայաստանի տնտեսությունը»:

 

panorama.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. каринэ says:

    Ես չհասկացա, սրանք Հայաստանի փոխարեն են պատասխանել, թե ինչպե՞ս: Ինչքան հասկանում եմ
    (ելնելով այն լրատվությունից, որը սպրդում է ռուսական տեղեկատվությունից), սրանք իրենց բանկերի գործունեությոնը ուզում են հայկական մասնաճույղերի միջոցով իրականացնել: Էստեղ էլ են ուզում մեզ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ:Թքած ունեն, թե դա ինչ հետևանքներ կարող են Հայաստանի համար ունենալ: Ինչ պատժամիջոցների տակ Հայաստանը կարող է ընկնել:Էս ինչ պատուհաս են սրանք մեր գլխին:

Պատասխանել каринэ

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031