Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Կփորձենք մանկապարտեզների հերթացուցակների խնդիրը որոշ չափով լուծել»

Օգոստոս 01,2014 18:55

Այսօր` օգոստոսի 1-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց Ավան-Առինջ թաղամասում գտնվող նորակառույց այգի եւ կտրեց այգու կարմիր ժապավենը:

Նա լրագրողներին հայտնեց, որ այգու տարածքը մասնավոր սեփականություն է, եւ ինքը համագործակցել է սեփականատիրոջ հետ, որպեսզի այդ տարածքը խաղահրապարակ ծառայի երեխաների համար:

IMG_3505

Մանրամասները` տեսանյութում:

 

Տարոն Մարգարյանը այցելեց եւ կտրեց նաեւ Դուրյան թաղամասի նորակառույց այգու ժապավենը:

«Ամեն երեկո գալիս նստում ենք ցայտաղբյուրի մոտ, մաքուր օդ է, այնքան բավականություն ենք ստանում: Եվ այդպես բոլորը, միայն ես չեմ»,- քաղաքապետին հայտնեց բնակիչներից մեկը:

Քաղաքապետին քաղաքացիները մոտենում էին ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլեւ իրենց խնդիրներին լուծում ստանալու համար, սակայն այդ քաղաքացիներն արժանանում էին ներկաների նախատինքին. «Այսօր ուրախության ժամ է, բողոք չկա»:

IMG_3497

Մանրամասները` տեսանյութում:

 

Տարոն Մարգարյանը այցելեց նաեւ Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 52 մանկապարտեզը, որտեղ նորոգման աշխատանքներ են իրականանում: Ծանոթանալով կտարվող աշխատանքներին` քաղաքապետը հանդիպեց մանկապարտեզի սաների հետ, որոնք իրենց շնորհակալությունը` բանաստեղծությունների տեսքով հայտնեցին քաղաքապետին:

IMG_3519

Պարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարիներից հետո մանկապարտեզների վիճակն բարոք չէ, եւ վերջին տարիների ընթացքում մանկապարտեզները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են.

«Երեւանում ունենք 159 մանկապարտեզներ, եւ ես համոզված եմ, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կունենա, եւ մի քանի տարի հետո Երեւան քաղաքի մանկապարտեզներում չենք ունենա հին գույք, չենք ունենա չվերանորոգված մանկապարտեզներ»:

IMG_3523

Անդրադառնալով մանկապարտեզների հերթացուցակին` Տարոն Մարգարյանը նշեց, որ մանկապարտեզները վերանորոգելուց հետո իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի փոքր երեւանցիների համար մանկապարտեզ գնալու հնարավորություններ ստեղծեն.

IMG_3530

«Մինչեւ 30 հազար երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ, սեպտեմբերի 1-ին եւս 8 հազար երեխա արդեն կհաճախի մանկապարտեզներ: Եվ կփորձենք հերթացուցակի խնդիրը որոշ չափով լուծել, բայց ես չեմ համարում դա խնդրի վերջնական լուծում, քանի որ տաս տարի առաջ որոշ մանկապարտեզներ վաճառվել են, որոշ մանկապարտեզներ այլ նպատակներով են ծառայում, եւ այսօր հանձնարարել եմ Անշարժ գույքի վարչությանը,  վարչական շրջանների ղեկավարներին գույքագրում անցկացնել բոլոր մանկապարտեզներում, այն տարածքներում, որոնք ժամանակին վարձով են, տրվել են անհատույց օգտագործման, մենք պետք է վերանայենք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031