Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւհատ Գրիգորյան. «Պաշտոնյան մոտեցել էր պարոն Աբրահամյանին եւ ասել, որ սուտ է գրել Ձեր աղջիկը»

Օգոստոս 01,2014 19:45
Arevhat Grigoryan

«Մի հրապարակում էլ եղավ, թվում էր մեծ խնդիր չէ, բայց պարզվեց՝ պաշտոնյաներ կան կանգնած հետեւում: Չլիցենզավորված խաղային ապարատների հետաքննություն արեցի: Երբ գնում էի հարցազրույցի, այն ժամանակ դեռ նոր էին բջջային հեռախոսները օգտագործում, երեկոյան ուշ ժամերի պարոն Աբրահամյանն անընդհատ ինձ զանգում էր, որ ես ինձ վստահ զգամ, որ իմ զրուցակիցը չմտածի, որ գիշերով ուղարկել են եւ չեն հիշում իմ մասին:

Հիշում եմ՝ այդ հրապարակման հետ կապված սպառնալիքներ եղան, կաշառելու փորձեր: Նույնիսկ այն պաշտոնյան, որը կանգնած էր այդ ամենի հետեւում, ինքն իրեն բացահայտեց, ես անձամբ իրեն չէի հասել դեռ: Հրապարակման նախորդ օրը սպասել էր պարոն Աբրահամյանին «Ա1+»-ի շենքի մոտ, «Հետգրություն» հաղորդումից հետո մոտեցել էր պարոն Աբրահամյանին եւ ասել, որ սուտ է գրել Ձեր աղջիկը, հորինել է: Ինձ համար շատ մեծ գնահատական էր. պարոն Աբրահամյանն ասել էր, ես կստորագրեմ իմ աղջկա դրած ամեն ստորակետի տակ»,- «Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» վաղվա համարի հոբելյանական «Առավոտցիներ» շարքում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031