Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց խաբել, կեղծ տոմսեր են «սաղացրել»

Օգոստոս 01,2014 20:12

Քիչ առաջ Aravot.am-ին զանգահարեց «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանը եւ  հայտնեց, որ մի քանի տասնյակ մարդ հայտնվել է համերգի հրավիրատոմսեր կեղծած տղամարդու ծուղակում:

Ըստ Հովհաննես Գրիգորյանի, վերջինս 5000 դրամով կեղծ հրավիրատոմսեր է «սաղացրել» Միքայելյան ինստիտուտի, Նորք Մարաշ , Արաբկիր բժշկական կենտրոնների եւ այլ հաստատությունների վրա, եւ այժմ խաբված համերգասերները չեն կարողանում ներս մտնել «Արամ Խաչատրյան» համերգասրահ: Իրական տոմսեր ու հրավիրատոմսեր ունեցողները, բնականաբար, խոչընդոտների չեն հանդիպել եւ վայելում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համերգը:

«Տեսակետ» ակումբի ղեկավարի հավաստմամբ կեղծարարի անձը հեշտ է բացահայտել, քանի որ իր ձեւակերպմամբ՝ Միքայելյան ինստիտուտի եւ Նորք Մարաշ բժշկական կենտրոնների տեսախցիկներում պահպանվել է համապատասխան տեսագրությունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031