Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Դատապարտված նախկին տնօրենը իրավունք չուներ դիմելու տնօրենի թափուր տեղի համար»

Օգոստոս 01,2014 21:23

Այսօր` օգոստոսի 1-ին, թիվ 27 դպրոցում տեղի ունեցավ տնօրենի պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցում էր դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը: Վերջինս դատապարտված էր` պետական միջոցներից խոշոր չափով գումար յուրացնելու համար:

Հիշեցնենք` նա մեղավոր էր ճանաչվել 4 դրվագով յուրացումներ կատարելու համար, եւ դատապարտվել էր 800 հազար դրամ տուգանքի եւ 6 ամսով զրկվել կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն, համաներման կիրառմամբ` Սուսաննա Սարգսյանն ազատվել էր հիմնական պատժից:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետը հայտարարեց, որ ոչ միայն Սուսաննա Սարգսյանն իրավունք չուներ դիմելու տնօրենի թափուր պաշտոնի համար, այլեւ Կառավարման խորհուրդը իրավունք չուներ ընդունել նրա գործերը.

«Քաղաքապետարանի ներկայացուցիչը այդ ընտրություններին եղել է եւ բողոք է ներկայացրել, որ քաղաքացին` նախկին տնօրենը, մասնակցել է ընտրություններին Ըստ սահմանված կարգի` ես այդ բողոքը կընդունեմ եւ կդիմեմ Կրթության եւ գիտության նախարարին, միասին հանձնաժողով կստեղծենք եւ կհասկանանք` թե ի՞նչ է կատարվում, ինչի՞ համար է խորհուրդը նման քայլերի գնացել` երբ որ քաղաքացին դատապարտված էր գործերն ընդունել: Կքննարկենք, արդյունքների մասին կտեղեկացնենք: Ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. GORIS says:

    Եթե լիսկայի մարդասպան տղաներին կեղծված ատեստատներ նվիրած Կապանի թիվ 3 և Գորիսի տարածքի Վերիշեն գյուղի դպրոցների տնօրենները <> շարունակում են պաշտոնավարել և չեն հայտնվել <> քրեակատարողական հիմնարկում,ապա Երևանի թիվ 27 դպրոցի դատապարտված նախկին տիկին տնօրենին ինչ է եղել,որ նորից չվերադառնա…:

  2. Kamo says:

    Եկեք Արմավիրի մարզ և կտեսնեք քանի համաներումով տնօրեն է աշխատում և քանիսն են ,որ ուսուցիչ չդարձած տնօրեն են դարձել: Մի թե պատճառներից մեկը սա չե, որ չենք հավատում այս երկրի ոչ մի իշխանավորի: Դե հիմա ինչքան ուզում եք Սահմանադրություն գրեք՝ վարչության պետերի կամ մարզպետների ինչին է պետք, իրենք փողը տվել աշխատանքի են անցել օրենքս որն է: Դուք Հայաստանում եք ապրում և ծիծաղելի բաներ մի գրեք:

  3. Shushan says:

    Մեր երկրում շատ բաներից այլևս չենք զարմանում: Լոռու մարզի որոշ դպրոցներում էլ ամեն տեսակի բարոյականությունից զուրկ տնօրեններ և ուսուցիչներ կան, որոնք նորմալ պետություններում երբեք չէին կարող իրավունք ունենալ զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ:

  4. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Ի վերջո, ժողովրդի արյուն-քրտինքի գնով միլիոններ դիզող Տարոնն էլ իրավունք չունի քաղաքապետ աշխատի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031