Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի տոնը շնորհավորելու էր եկել հերոս տիեզերագնաց Վոլկը

Օգոստոս 01,2014 22:06

Արդեն 20 տարի օգոստոսի 1-ին Իջեւանի տարածաշրջանի Կիրանցից սերվածները, թողած իրենց առտնին գործերը, հավաքվում են՝ նշելու հայրենի գյուղի տոնը: Փոքր Կիրանցը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հերոսություն ցուցաբերեց: 1985 թվականին 260 բնակիչ ունեցող Կիրանց գյուղի 18 բնակիչ զոհվեց մերօրյա ազատամարտում:

IMG_0090

 

Հիմա սահմանամերձ Կիրանցն ունի 340 բնակիչ : 2014թ. օգոստոսի 1-ին Կիրանց գյուղի տոնակատարության ժամանակ ելույթ ունեցան Իջեւանի մշակույթի տան գեղմասվար Գայանե Չապուխյանը, Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներ հանձնվեցին Կիրանցի ազատամարտիկներին: Կիրանցից սերված, նշանավոր ռազմական փորձարկող- օդաչու Վալենտին Նազարյանի կողմից 2010թ. կառուցված մատուռում տեղի ունեցավ նրա թոռնիկի կնունքի արարողությունը:

Այնուհետեւ տոնակատարությունը շարունակվեց Կիրանցի դպրոցի դահլիճում,ուր հանդիսավոր առիթով շնորհավորանքի խոսք ասացին երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանի միության նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն), Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Վալենտին Նազարյանի ընկեր, տիեզերագնաց օդաչու,ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու-փորձարկող Ալեքսեյ Պետրովիչ Վոլկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031