Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գրեթե սուգ է

Օգոստոս 01,2014 23:05

Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում ավելի քան մեկ տասնյակ զոհերի պատճառով Ադրբեջանում վշտալից տրամադրություն է: Ռուսական հայտնի «Սերեբրո» համերգային խումբը,որ պետք է ելույթ ունենար Բաքվի Amburan Beach Club համերգասրահում, չեղյալ է հայտարարել համերգը:

Ինչպես հաղորդում է vesti. аz կայքը, այդ հանդիսասրահի ղեկավարությունը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի հյուրեր, խորապես ցավակցում եւ վշտակցում ենք մեր զինվորների մահվան կապակցությամբ եւ նրանց ընտանիքների հետ ցավ ենք ապրում: Եվ այդ ողբերգական դեպքերի պատճառով մենք փոխում ենք «Սերեբրո» խմբի համերգի օրը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը, ANS հեռուստաալիքը օգոստոսի 1-ին փոխել է իր հաղորդումների ցանկը, եթերից հանելով երաժշտական հաղորդումները: Կայքը հաղորդում է, որ հեռուստաընկերությունը ցավ է ապրում եւ կոչ է անում մտածել Ղարաբաղի մասին: Այդ մասին հայտարարել է նշված հեռուստաընկերության փոխնախագահ Միրշահին Աղաեւը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Ձևականությունների ոչ մի հայ չի հավատում.. իրենց են պարզապես տուժածի տեղ դնում ի ցույց աշխարհին: Մեր հայ ազգին թերհավատորեն թող չվերաբերվեն, շատ հարցերով ենք մասնատված ազգ, սակայն մենք այն ազգն ենք, որ մի ծաղկով գարուն ենք բերում, մենք այն ազգն ենք ում հզորությունն իր հավաքական ուժի մեջ է : Ես հավատում եմ իմ ազգին, իմ հերոսներին, ու կոչ անում, հույսը դնել սեփական ուժերի վրա միայն, հավատքը հոգու խորքում՝ պայքարել հանուն ինքներս մեզ, հանուն մեր ծնողների ու հանուն մեր զավակների ::

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031