Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը ականանետային կրակ է արձակել  Ոսկեվանի վրա

Օգոստոս 02,2014 11:32

Բարեբախտաբար, տուժածներ չկան

Օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 6-ն անց 10-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից ականանետային կրակ է բացվել Նոյեմբերյանի տարածաշրջանի  Ոսկեվան գյուղի  վրա: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ  գյուղի  ծայրամասի ուղղությամբ արձակվել է  7 ական, որոնք պայթել են Ոսկեվանի բնակիչներ Արթուր Ալեքսանյանի եւ Սերժիկ Եղիազարյանի տնամերձ հողամասերում, վնասվել են նրանց տների պատուհանները:

Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ օգոստոսի 2-ին ժամը 10-ից մինչեւ 10-ն անց 30-ը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բերքաբերի վրա:  Գյուղապետի խոսքերով՝ ազերի զինյալները կրակում են հայկական դիրքերի վրա, ապա՝ կրակն ուղղում Բերքաբեր գյուղի վրա: Մադաթյանի վկայությամբ՝ օգոստոսի 1-ի վաղ  առավոտյան, մոտ երեքուկես ժամը տեւած Բերքաբերի գնդակոծությունն իր ուժգնությամբ աննախադեպ էր: Բերքաբերից տարհանվել են փոքրիկ երեխաներ, հղի կանայք եւ զառամյալ ծերեր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031