Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիք այցելած արդարադատության նախարարը տարեցների կենտրոնում նարդի է խաղացել եւ լսել ղարաբաղցի տատիկի երգը (Տեսանյութ)

Օգոստոս 03,2014 19:04

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եղել է Գորիսում, Կապանում եւ Սիսիանում, հանդիպել ոլորտի Սյունիքի մարզի կառույցների աշխատակիցների հետ, տեղեկացել համակարգում առկա հիմնախնդիրներին եւ լսել իրեն դիմած քաղաքացիներին: Համակարգի աշխատակիցների վերհանած խնդիրները հիմնականում շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, տարածքների նորոգման եւ կազմակերպական այլ հարցերին էին վերաբերում:Naxarar2

Իսկ քաղաքացիների ընդունելության ժամանակ բնակիչները նախարարին դիմում էին նաեւ նախարարության գործառույթների հետ կապ չունեցող հարցերով: «Շատ հաճախ քաղաքացիները գալիս են ընդունելության իրենց ցանկացած դարդ ու ցավով` ֆինանսական, բնակարանային խնդիրներով, բայց մենք փորձում ենք նաեւ այդ տեղեկատվությունը հավաքել եւ ներկայացնել տեղական իշխանություններին եւ երբեմն-երբեմն դրանք այս խողովակով իրենց լուծումները կստանան: Իսկ ոլորտին առնչվող այլ խնդիրները տեղում արձանագրում ենք եւ փորձում ենք լուծում տալ: Ես պրակտիկ մարդ եմ եւ խնդիրները փորձում եմ լուծել պրակտիկ հարթության մեջ, արագ, առանց ձեւականությունների եւ առանց ավելորդ արարողակարգի»,-ասաց արդարադատության նախարարը եւ նշեց, մարզերի այցելությունները շարունակական կլինի: Իսկ Սյունիք նա այցելել է վարչապետի հանձնարարությամբ, մինչ այդ էլ եղել է Վայոց Ձորում, Սյունիքից հետո էլ կայցելի նաեւ մյուս մարզեր:Naxarar (1)

Այսօր նախարարը Սյունիքի մարզպետարանում ոլորտի աշխատակիցների հետ կայացած հանդիպումից ու քաղաքացիների ընդունելությունից հետո այցելեց նաեւ Արծվանիկ գյուղում տեղակայված «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի բոլոր 8 բնակիչների հետ, նրանց ապրելու պայմաններին, եւ վերջում էլ տարեցներին նվերներ հանձնելուց հետո որոշեց իր ուժերը չափել կենտրոնի շախմատի, շաշկու ու նարդու սիրահար եւ լավագույն խաղացող 77-ամյա Սերյոժա Հարությունյանի հետ:

77-ամյա Սերյոժա պապը չմերժեց նարդի խաղալու նախարարի առաջարկը եւ խաղի մեկնարկից մի քանի րոպե անց հավասար հաշվով ավարտեց խաղը. պարտվողներ չեղան..:


Այնուհետեւ ղարաբաղցի տատիկի երգը լսելուց հետո Հովհաննես Մանուկյանն իր աշխատանքային թիմի հետ մեկնեց Սիսիան, որտեղ էլ եզրափակեց իր աշխատանքային այցը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արդարադատության նախարարը Արծվանիկի պոչամբարն էլ տեսած կլինի, հետաքրքիր է ի՞նչ արդար լուծում է կայացրել իր պրակտիկ հարթության մեջ, թե՛ նրա արդար լուծումը միայն նարդու արդար և խաղաղ ելքին է վերաբերվում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031