Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորները առաջնագծում ոգեշնչելու են մեր զինվորներին

Օգոստոս 03,2014 19:31

Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Բերձորից սահման՝ առաջնագիծ է մեկնել կամավորների առաջին հարյուրյակը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որեւէ ձեւով չմեկնաբանեց այս տեղեկությունը, ասելով, որ այն հերքել կամ հաստատել կարող է միայն ԼՂՀ ՊԲ-ն: Ցավոք, պաշտպանության բանակի հետ կապ հաստատել առայժմ չհաջողվեց:kamavorakan2

Այդուհանդերձ, «Առավոտի» բազմաթիվ աղբյուրներ հաստատեցին այս տեղեկությունը: Նշվում է, որ կամավորները մեկնել են մեր առաջնագծում ծառայող զինվորներին ոգեշնչելու, նրանց ցույց տալու համար, որ ժողովուրդն իրենց թիկունքին է, իրենք մենակ չեն: «Առանց այդ էլ մեր զինվորները շատ «դուխով» են, բայց մենք էլ ենք ուզում մեր կողմից իրենց «դուխ» տանք»,-այսպես բացատրեց մեր աղբյուրներից մեկը՝ կամավորների՝ սահմանային առաջնագիծ մեկնելու փաստը: Այդուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ հարկ եղած դեպքում զուտ հոգեբանական օգնության փոխարեն իրենք շատ ավելին կանեն. «Բայց առայժմ դրա կարիքը չկա, մեր բանակը շատ լավ ու շատ ճիշտ անում է այն, ինչ պետք է, տեղը տեղին պատասխանը տալիս է հարձակվողների»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարները՝ Արուս Գալստյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031