Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ձերբակալվել է քաղաքագետ Արիֆ Յունուսը. «Ազատություն»

Օգոստոս 05,2014 19:37

Ադրբեջանում այսօր ձերբակալվեց ևս մեկ իրավապաշտպան՝ հայտնի քաղաքագետ, հակամարտությունների հարցով փորձագետ Արիֆ Յունուսը, ով, ըստ լրատվամիջոցների, կալանավորվել է, երբ փորձել է սնունդ փոխանցել օրեր առաջ ազատազրկված կնոջը` Լեյլա Յունուսին:

Յունուս ամուսիններից բացի այս օրերին Բաքվում ազատազրկվել է ևս մեկ հայտնի իրավապաշտպան՝ Մարդու իրավունքների ակումբի հիմնադիր Ռասուլ Ջաֆարովը, ով համակարգում էր ոչ ժողովրդավար վարչակազմի դեմ բողոքի ակցիաները 2012 թվականին Ադրբեջանում անցկացված Եվրատեսիլի ժամանակ:

«Երկիր հանուն ժողովրդավարության» կարգախոսի հեղինակն ու Ալիևի սուր ընդդիմախոսը երկու օր առաջ ձերբակալվել, ապա եռամսյա կալանքի է դատապարտվել՝ հարկերից խուսափելու և անօրինական բիզնես ծավալելու համար:

«Ջաֆարովը չի գրանցել իր կազմակերպությունն ու ապօրինի դրամաշնորհներ է ստացել Արևմուտքից»,- պնդում է դատախազության ներկայացրած մեղադրականը, որտեղ, սակայն, որևէ բառ չկա այն մասին, որ իշխանություններն են մի քանի անգամ շարունակ մերժել իրավապաշտպան կազմակերպության գրանցումն ու օրինական գործունեությունը երկրի տարածքում:

«Մարդու իրավունքների պայքարի առաջամարտիկ Ջաֆարովը ճաղերի ետևում է հենց իր քաղաքական հայացքների ու իրավապաշտպան գործունեության համար»,- հայտարարել է միջազգային Amnesty International կազմակերպությունը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Human Rights Watch-ը՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին դադարեցնել ճնշումները ակտիվիստների ու ընդդիմախոսների նկատմամբ:

Ալիևի վարչակազմը մինչդեռ Արևմուտքից հնչող այս քննադատությունները չի ընդունում:

«Հայրենիքի դավաճանության կասկածանքով կալանավորված Լեյլա Յունուսի գործը քաղաքականացնելու` ներքին և արտաքին ուժերի ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության»,- այսօր հայտարարել է նախագահ Ալիևի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը և կրկին պնդել, որ այս ձերբակալությունները որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, հիմնված են լուրջ փաստարկների վրա:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031