Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասո՞ւմ եք, որ եզդիները ոչնչանան, որ արձանագրե՞ք». Եզդիները բողոքի ցույցի են դուրս եկել

Օգոստոս 05,2014 23:09

Այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց եզդիների հետ հանդիպեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Նա առաջարկեց մի խումբ եզդիների ընդունել իր գրասենյակում, լսել նրանց պահանջները:

Եզդիներից մեկն էլ հակադարձեց, թե  ամիսներ առաջ, երբ իրենք կրկին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ու կրկին Իրաքում իրենց ազգակիցների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին միջամտելու պահանջով հավաքվել էին,  գրավոր դիմել էին  նրան հանդիպում խնդրելու, բայց այդ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ:

Հետո էլ հարցրեց, սպասո՞ւմ եք բոլոր եզդիները վերանան, որ արձանագրե՞ք, թե՞ մի ազգ էլ ոչնչացավ, թե՞ կոնկրետ գործողություներ եք անելու, մարդասիրական օգնություն եք ցույց տալու:

Ի պատասխան պարոն Բուզետտոն ասաց. «Ես ղեկավարում եմ հայաստանյան գրասենյակը: Կկապվենք Իրաքի, Նյու Յորքի ներկայացուցիչների հետ: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031