Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները թատրոն չե՞ն սիրում

Օգոստոս 07,2014 19:15

Համազգային թատրոնի  նոր շենք կառուցելու հարցը առայժմ առկախ է, չնայած տարածք է հատկացվել, որը վեճերի առիթ է եղել ճարտարապետների շրջանում, նրանք միմյանց անգամ ճիզվիտ ու հիվանդ են անվանել: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն է կազմել  Համազգային թատրոնի նոր շենքի մակետային նախագիծը:

Aravot.am-ը Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հարցը չի՞ «քնել» լուսահոգի Սոս Սարգսյանի մահվանից հետո:

«Չի քնել, ընդհակառակը, թատրոնի շենքի տարածքը հատկացված է, մենք էլ բացել ենք «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամ եւ կոչ ենք  արել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկություն ունեն, ներդրումներ անել այս հիմնադրամում: Շենքի կառուցումը մի քանի փուլի է բաժանված: Առաջին քայլերը արվելու են հիմնադրամի միջոցների հաշվին եւ դրա համար պետք է դրամահավաք իրականացնենք: Որոշակի գումար հավաքվելուց հետո մենք կսկսենք նյութական գործողությունները»,-ասաց թատրոնի  տնօրենը:

Հարցրինք՝ Հայաստանում հայտնի գործարարներ, հարուստ մարդիկ մասնակցե՞լ են այդ դրամահավաքին: «Դեռ… Կան նվիրատուներ, բայց հանրապետությունում հայտնի որեւէ գործարար չի մասնակցել այդ նպատակով դրամահավաքին»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031