Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Լեւոն Հայրապետյանի հարցը կբարձրացնի՞ Սոչիում. (Տեսանյութ)

Օգոստոս 07,2014 22:44

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված է, որ գործարար Լեւոն Հայրապետյանը իր տեսակով կապացուցի իր անմեղությունը: Նրա խոսքով, հիմա պետք չէ խորանալ նրա ձերբակալման պատճառների վարկածների մեջ. «Կարեւոր է, որ այն մարդիկ, ում կողքին նա ժամանակին կանգնել է, հիմա էլ նրանք կանգնեն իր կողքին»:

IMG_3614

Նա չցանկացավ մեկնաբանել գործարարի ձերբակալումը Ադրբեջանի քաղաքական պատվերով պայմանավորող լուրերը ու ասաց. «Չեմ բացառում ու տարբեր վարկածներ կարող են լինել: Ադրբեջանում, իհարկե, ուրախ կլինեն, որ Հայրապետյանի նման մեկը կալանավորված է»:

Պարոն Վարդանյանը  նորմալ է համարում ՀՀ իշխանությունների չարձագանքելուն գործարարի ձերբակալմանը. «Վստահ եմ, որ նախագահների առաջիկա  հանդիպման ժամանակ մեր նախագահը կբարձրացնի նաեւ Լեւոն Հայրապետյանի հարցը: Այլ բան է, թե ինչ պատասխան կլինի՝ ձեւակա՞ն, թե՞ իրավական»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031