Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Haqqin.az

Օգոստոս 08,2014 14:21

Ազգությամբ քուրդ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը խոսք է տվել՝ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլի 24-ին հիշեցնել հայերի դեմ կատարված ոճրագործության մասին, գրում է «Հաքքին.ազ»-ը:

«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ, երկար տարիներ է՝ դրանով եմ զբաղվում: Եվ արդեն 8 տարի է՝ ես քաղաքականության մեջ եմ: Քաղաքականությամբ ես հետաքրքրվում էի, երբ դեռ ուսանող էի ու միշտ համարել եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, իսկական ցեղասպանություն է», – ասել է նա «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ նշելով, որ 1915թ. դեպքերը հայերի նկատմամբ կազմակերպված կոտորած էր, որը հայերին բնաջնջելու քաղաքական ծրագիր էր:

Դեմիրթաշն ասել է, որ ով պատրաստվում է իրեն ձայն տալ, պետք է իմանա, որ 1915թ. դեպքերը ինքը ճանաչում է որպես ցեղասպանություն և ամեն տարի ապրիլի 24-ին նա իր պարտքն է համարելու հիշել հայերի դեմ կատարված ողբերգությունը:

Թուրքիայի նախագահի ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Առաջին անգամ երկրի առաջնորդին ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031