Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Եթե վարչապետը ցանկություն ունի, որ միասին գնանք, թո’ղ գա»

Օգոստոս 08,2014 19:39

Օգոստոսի 4-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ազգային ժողովի խմբակցությունների հանդիպման ընթացքում խմբակցությունները որոշում կայացրեցին, որ խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ մեկնեն շփման գիծ եւ հանդիպումներ ունենան զինվորների եւ հրամանատար կազմի հետ: Սակայն, օգոստոսի 7-ին, Ազգային ժողովի ղեկավարությունը հայտարարեց, որ փոփոխություն է տեղի ունեցել. վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելելու է շփման գիծ եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրում են միանալ այդ  այցին:

Aravot.am-ը այս առնչությամբ զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

«Սա կառավարության պատվիրակություն չէ, սա Ազգային ժողովն է նախաձեռնել, եւ եթե վարչապետը ցանկություն ունի, որ միասին գնանք, թո՛ղ գա»,- հայտարարեց նա:

Հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» փոխի իր դիրքորոշումը` ներքաղաքական զարգացումների շեշտադրումների   առումով, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, եւ հիմա էլ կրկնում եմ «Ժառանգության» անունից` մենք գտնում ենք, որ պետության այս վիճակը` կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանության վարած ներքին եւ արտաքին սխալ քաղաքականության արդյունք է, եւ պետք է ամեն ինչ անել` Հայաստանում համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, որը ստեղծված իրավիճակի միակ ճիշտ լուծումն է»:

Հիշեցնենք` ՀԱԿ-ն արդեն մերժել է այդ առաջարկությունը, հայտարարելով, որ Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Այլևս պետք չեն ձեր սին փորձերը,
    Հիմա ֆաշիզմն է մարդկության ձեռը,
    Վաղուց եք կորցրել ձեր վերջին շանսը,
    Քաղաքական չէ հայիզմի ֆարսը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031