Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը

Օգոստոս 08,2014 21:05

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, որը կրում է «Աշունը սրտում» խորագիրը:

«Այս փառատոնը մարդկության հիշողության մեջ վառ է պահում մնջախաղի բացառիկ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի անունը, ինչը, կարծում եմ, փառատոնի գլխավոր առավելություններից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և հավելեց, որ Մշակույթի նախարարությունը կարևորում է այսպիսի միջոցառումները և մշտապես պատրաստ է աջակցելու:

Մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանն էլ իր հերթին նկատեց, որ այս փառատոնի կազմակերպման և անցկացման առաջին «ջատագովը» եղել է հենց Մշակույթի նախարարությունը: Ավելին՝  վերջինս այս տարի նույնիսկ մեկ միլիոն դրամով ավելացրել է փառատոնի բյուջեն, որը, Ժ. Դադասյանի խոսքով, ավանդաբար կազմում է ութ միլիոն դրամ, իսկ այս տարի կլինի ինը միլիոն դրամ: Ի դեպ, յուրաքանչյուր օր մոտավորապես հարյուր մարդ անվճար ավտոբուսներով Երևանից կտեղափոխվի Ծաղկաձոր՝ ներկայացումները դիտելու:

Ինչ վերաբերում է փառատոնի մասնակիցներին, Ժ. Դադասյանն ասաց, որ թեև հայտեր շատ են ունեցել, սակայն մասնակից երկրները հինգն են: Ասում է, որ հայտերի մի մասն իրենք են մերժել, քանի որ առաջնորդվել են որակական չափանիշներով, իսկ որոշ երկրներ էլ (ինչպես, օրինակ, Վրաստանը) չեն մասնակցում ճանապարհածախս չունենալու պատճառով:

Այսպիսով՝ Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին այս տարի ներկայացուցիչներ կունենան Ճապոնիան, Թաիլանդը, Իրանը, Ֆրանսիան և Գերմանիան: Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև վարպետության դասեր:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031