Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքցի պատանիներն այցելեցին զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի տուն. (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 21:15

Այսօր` օգոստոսի 8-ին, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը այցելեց 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի տուն:

IMG_3633

Երիտասարդներն ու պատանիները եղան Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում, որտեղ եւ հարցեր ուղղեցին նրա մորը` Մարինե Հովհաննիսյանին, շարադրություն նվիրեցին նրան եւ ծանոթացան Արմեն Հովհաննիսյանի կյանքի դրվագների հետ:

Մանրամասները` տեսանյութում:

 

«Գեղարեգ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ 4 ու կես ամիս իրենք նախագահի անձնակազմի կողմից տրամադրած դրամաշնորհով եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում են «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագիրին մասնակցում են Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների 7-18 տարեկան բնակիչները: Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել 10 հանդիպումներ Արկադի Տեր-Թադեւոսյանի, գուսան Հայկազունի եւ այլոց հետ.

IMG_3640

«Այսօր արդեն ծրագիրը եզրափակվում է, եւ մենք  որոշեցինք որպես խորհրդանշական ավարտ այցելել Ռազմաավիացիոն ինստիտուտ, եղանք զինվորական հոսպիտալում, հանդիպեցինք Նորայրին եւ որպես վերջաբան Արմեն Հովհաննիսյանի բնակարանում ենք: Նրան` որպես նորօրյա հերոսի կերպար, փորձում ենք մեր երիտասարդներին եւ պատանիներին ներկայացնել»:

IMG_3641

Այցելուներից մեկին հետաքրքիր էր, թե մանկուց նկատվե՞լ է Արմեն Հովհաննիսյանի մարդասիրական ձգտումները, նրա մայրը`Մարինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նրան հատուկ հայրենասիրական դասեր չի տվել.

«Ինքը հասարակ տղա էր, հասարակ ընտանիքից, ուղղակի, ինչպես յուրաքանչյուր հայ մայր կուզենա, որ իր տղան իր արժանի տեղը գտնի այս կյանքում, միշտ լինի ավելի թույլի օգնականը, միշտ լինի արդարության մարտիկ»:

IMG_3642

Նա խոստովանեց, որ իր տղայի համար երբեք չի ամաչել. Արմեն Հովհաննիսյանը իրեն լավ հատկանիշներով է դրսեւորել դպրոցում: Իսկ զորակոչվելուց, ըստ տիկին Մարինեի, որդին պատրաստ էր դրան եւ արդեն մարտիկ էր.

«Երբ զորակոչվել էր բանակ, նա արդեն իմ երազած որդին էր, եւ ես վստահ էի, որ զինվորական ծառայությունն էլ պետք է արժանապատվորեն անցկացնի»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031