Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Չեն հաշվել, թե Վարդան Պետրոսյանի օգտին քանի մարդ է ստորագրել. (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 21:35

Այսօր երկրորդ օրն է, որ Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ, մի խումբ երիտասարդներ դերասան Վարդան Պետրոսյանի համար ստորագրահավաք են կազմակերպել: Թե քանի քաղաքացի է ստորագրել Վարդան Պետրոսյանի համար, երիտասարդները չեն հաշվել, բայց, նրանց խոսքերով, տարբեր տարիքի քաղաքացիներ գալիս են եւ միանում ստորագրահավաքին: Երիտասարդները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն անցկացվի:

Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ իրենց բողոքը նախաքննական մարմին դեմ է, որը գործով մի շարք ապացույցներ սխալ է ներկայացրել:

Ալինա Նիկողոսյանի մեկնաբանությունն առավել մանրամասն` տեսանյութում

 

Դերասանի համար ստորագրահավաք նախաձեռնած խումբն, այս գործը շարունակելու է մինչեւ Վարդան Պետրոսյանի դեմ հաջորդ դատական նիստը` оգոստոսի 29-ը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031