Սերժ Սարգսյանը՝ Ալիեւին. «Եթե էդ մարդիկ իրենց գլխից ձեռ են քաշել…»

Սերժ Սարգսյանը՝ Ալիեւին. «Եթե էդ մարդիկ իրենց գլխից ձեռ են քաշել…»

Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջեւանից կարող են առաջ անցնել նաեւ Երեւանի սահմաններից, եթե ռազմական գործողություններ սկսեն: Բայց այդպիսի բաները երբեք անպատիժ չեն մնում: Ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, թե ինչ հնարավորություններ ունեն մեր զինված ուժերը»,- «Արմնյուզին» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ մենք այնպիսի տեխնիկա ունենք, որ կարող ենք ցանկացած ադրբեջանական բնակավայր վերածել ավերակների, այնպիսի ավերակների, ինչպես հիմա Աղդամն է. «Ընտրության հարց է: Եթե էդ մարդիկ իրենց գլխից ձեռ են քաշել, եթե որոշել են գնալ ռազմական լայնածավալ գործողությունների, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն: Ինձ մեկ-մեկ թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեւի երեկոյան ժամերին կոմպյուտերային խաղերով են զբաղված, կռիվ-կռիվ են խաղում: Բայց պետք է հասկանան, որ վիրտուալ կյանքը մի բան է, իրականությունը՝ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվերը դնել համեմատել եւ ասել՝ եթե պատերազմ լինի, մենք կհաղթենք: Ես չեմ ասում, որ փողը նշանակություն չունի, տանկերի քանակը նշանակություն չունի, բայց դա բավարար չէ»:

Անդրադառնալով վերջին սահմանային միջադեպերի ընթացքում երկու կողմերից զոհերի քանակին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գործողությունների արդյունքում ինչ եղավ, ադրբեջանական կողմն ասում էր, իբր թե հայկական կողմը շատ ավելի մեծ կորուստներ են կրել եւ կորուստները թաքցնում են: Բայց չեմ կարծում , որ մեր հասարակության մեջ կա մի մարդ, որը կարծում է, որ զինվորի կորուստ կարելի է թաքցնել մեր հասարակության մեջ: Իրենք իրենց կորուստները ձգում են ժամանակի մեջ: Եթե իրենք այսօր ունեցել են 10 զոհ, իրենք դրա մասին չեն ասում, հայտարարում են մեկ շաբաթվա ընթացքում: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մենք կորուստ չունենանք կամ քիչ ունենանք, իսկ թե իրենք ինչքան կորուստ կունենան, ինձ շատ հետաքրքրող հարց չէ»:

Սերժ Սարգսյանն առաջարկեց հայկական ԶԼՄ-ներին շատ ուշադիր ընթերցել Ալիեւի, իրենց ՊՆ նախարարի ելույթները՝ տարբեր հանդիպումներին ու կհասկանան, որ սկզբից իրենք ասում էին, որ շատ քիչ զոհ են ունեցել, մի ուրիշ օր ասել են, որ 1 օրում ունեցել են 12 զոհ. «Եթե 12 զոհը շատ քիչ է…Ինչ էլ անես, մեկ է, մի տեղից դուրս է գալու: Ստով չես կարող կերակրել բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Քո ունեցածը խաբեութան անկտրել ձմերուկ է և քեզանից բացի ոչ մեկի չի վնասի, առավել ևս աշխարհի դեմ քո ,,ձմերուկով,, ոչինչ չես անի:Պարծենկոտությանդ դդումներն իրանական սերմացու են, ռուսական պարարտանյութում:Նորարարական հեքիաթդ ջրամբարային է, Սանասար Բաղդասար ես պատմում:Հրեղեն ձի հեքիաթում են բերում, իրականում միայն սուզվում են:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք