Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին

Օգոստոս 11,2014 19:41

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական և սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ 28000 անդամով և քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկա¬կան միջոցառումներ, սկաուտական բանակումներ և մարզախաղեր։

Skautner3

Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության իրագործմանը:
ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նախ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել կենտրոնական վարչության անդամներին, ապա անդրադարձել հուլիսի 31-ին Երևանում դեպի Հանրապետության հրապարակ երթով մեկնարկած ՀՄԸՄ 10-րդ՝ հոբելյանական համընդհանուր բանակումի միջոցառումներին: Գառնիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն 10 օրով Բյուրականի բանակավայրում է համախմբել 17 երկրից ժամանած շուրջ 730 երիտասարդի՝ հայրենիքին ծանոթանալու և սկաուտական գիտելիքները փոխանակելու նպատակով: ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամները նաև շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար:

ՀՄԸՄ-ն հիմնա¬դրվել է 1918 թ., Հայաստանում գործել է 1920-1923 թթ, վերահիմնադրվել՝ 1989 թ.։ Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը պատանեկության և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որը հանդիսանում է ՀՄԸՄ գործու¬նեության և ավանդույթների կրողը: Ներկայումս ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը գործում է 12 միավորով` ՀՀ 6 մարզում:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031