Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցչությունը՝ մահացած հայ գերու մասին. Haqqin.az

Օգոստոս 12,2014 17:52

Ադրբեջանում գերի ընկած և մահացած Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստանին փոխանցելու պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն հակամարտող կողմերը, իսկ Կարմիր Խաչը կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ, «Հաքքին.ազ» լրատվականին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Հուսեյնովան նշել է, որ Կարմիր Խաչը գերի ընկած անձանց մահվան կամ նրանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների համար հետաքննություն չի իրականացնում:

Նա նաև հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Հայաստանում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և կենսապայմաններին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Թող հետաքննություն չանի, փաստը, որ Կարենը չկա, իսկ ադրբեջանցի դիվերսանտները` կլան` բավականին խոսուն է………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031