Լրահոս
Օրվա լրահոսը

Գողանում են Սևանի ջուրը

Օգոստոս 13,2014 16:00

Գրեթե 3 տարի շարունակ Վայոց Ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ: Մենք անկեղծորեն չէինք ուզում հավատալ այդ փաստին, սակայն մեր աչքերով տեսածին չհավատալ չէինք կարող: Բնության դեմ հանցագործությունների թիվն Հայաստանում այնքան մեծ է, որ վաղուց դրանց հաշիվը կորցրել ենք:

ArpaSevan qartez

Հանցագործությունների շարքին գումարվում է նաև սույն կադրերում պատկերվածը, ինչով հաստատվում է Սևանից ջուր գողանալու փաստը: Ոչ ոք հիմա չի ասի իրականությունը, թե քանի տարի է սա շարունակվել, և որքան ջուր է գողացվել Արփա-Սևան ջրատարից…

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031