Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էին 6 գառները հայտնվել տաքսու մեջ

Օգոստոս 13,2014 17:26

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Վ.-ին և 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ին` վերջինիս պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, որի մեջ եղել է 6 գառ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Վարդան Վ.-ն նշված հասցեին կից շինության պատուհանի երկաթե ցանցը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով` մտել է անասնագոմ, գողացել 6 գառ և հիշյալ տաքսի ավտոմեքենան կանգնեցնելով` փորձել է տեղափոխել գողոնը, սակայն բռնվել և բերման է ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031