Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի Ադրբեջանի պաշտոնատար անձինք վախից մահանում են». Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 13,2014 20:12
Armen Martirosyan

«Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ ադրբեջանցիների կրակոցներն արդեն նվազել էին, բայց տեղի ունեցավ Կարեն Պետրոսյանի սպանությունը: Դա միանշանակ ուղղակի սահմռկեցուցիչ էր, երբ հիվանդ անձնավորության նկատմամբ նմանատիպ քայլի են դիմել: Ըստ էության չունենալով այլ քայլ, չկարողանալով հաջողության հասնել  ճակատային գծում, նմանատիպ քայլի դիմեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեր դիտարկմանը, որ Ալիեւը Սերժ Սարգսյանին ասել էր, թե Կարեն Պետրոսյանը վախից է մահացել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հա, երեւի Ադրբեջանի պաշտոնատար անձինք վախից մահանում են, էլի: Դրա համար իր պատկերացումներն այդքան են: Պարզ է, որ վախի խնդիր չի եղել: Եթե մարդկային վերաբերմունք ցույց տային, եթե տանելի բան լիներ, եթե մի քիչ նորմալ վարվեին, չէր կարող Կարենը վախից մահանալ: Հնարավոր է հոգեմետ դեղ են օգտագործել, որը սրտի վրա ազդում է, հնարավոր է կտտանքների են ենթարկել: Բայց մի բան հստակ է՝ մահը եղել է Ադրբեջանում եւ դա հիվանդության պատճառով չի եղել: Դա արդեն պարզ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031