Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ճարտարապետությունը պատասխանատու մասնագիտություն է». Գուրգեն Մուշեղյան

Օգոստոս 14,2014 21:27

Երևանի պատմության թանգարանի նախասրահում այսօր բացվեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանն ու Նարեկ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, հոբելյարի գործընկերներն ու մտերիմները, որոնք, շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին, ընդգծեցին նրա ավանդն ու ներդրումը քաղաքաշինության գործում:

nk

Ցուցահանդեսում ներկայացված են Գ. Մուշեղյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գ. Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվեց պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:

Ճարտարապետն էլ իր հերթին Երևանի պատմության թանգարանին նվիրեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային ալբոմները:

Լրագրողների հետ զրույցում պարոն Մուշեղյանը խոսեց ճարտարապետության՝ որպես շատ պատասխանատու մի մասնագիտության մասին. «Ճարտարապետությունը միայն մի հոգու գործ չէ և իբրև քաղաքաշինություն՝ շատ է պատասխանատու, որովհետև դու հաշվետու ես ոչ միայն ներկա, այլև եկող սերունդներին. չէ՞ որ քաղաքներն ապրում են հազարամյակներ, և դու պիտի ուշադիր լինես, որ հանկարծ չփչացնես ներկադ ու անցյալդ՝ բարդություններ ստեղծելով գալիք սերունդների համար, որոնք պիտի ստեղծագործելով ուղղեն քո սխալները: Ընտանիքում էլ է այդպես. երբ մեկը փչացնում է ընտանիքի անունը, մյուսների համար շատ դժվար է դա վերականգնելը»,- ասում է վաստակաշատ ճարտարապետը:

Տեղեկացնենք նաև, որ «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսի մուտքն ազատ է և բաց կլինի մոտ մեկ ամիս:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բեռանժ says:

    ՀՀ Վաստակաւոր Ճարտարապետ
    Տիար Գուրգէն Մուշէղեան,

    Յարգարժան Տիար Մուշէղեան,
    Ձեր վաստակաշատ գործունէութիւնը եւ ծառայութիւնը Հայրենի ճարտարապետութեանը, ոչ միայն Ձեր հարազատներին, այլ նաեւ Ձեր Հայրենակիցներին եւ ծանօթներին հպարտութեան պահեր է շնորհում:

    Ձեզ ցանկանում ենք քաջ առողջութիւն եւ բեղումնաւոր ազգօգուտ աշխատանքների շարունակութիւն:
    Խորը յարգանքներով

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031