Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սերժիկ Սրապիոնյան. «Իսլամացած հայերի մոտ գենետիկ հիշողությունը շատ բարձր է»

Օգոստոս 15,2014 15:53

«Կամաց-կամաց ձեւավորվում է համայնք, նույնիսկ առաջարկ եղավ մշակույթի կենտրոն ստեղծել Դիարբեքիրում, որը, կարծում եմ, լավագույն միջոցն է հայությանը ի հայտ բերելու եւ իրար գլուխ հավաքելու համար»,- այսօր` օգոստոսի 15-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Նրա խոսքերով` եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ Թուրքիայում կա 2-4 միլիոն իսլամացած հայություն, շատերը թերահավատորեն էին վերաբերում այդ թվերին, բայց անցած տարվա ընթացքում Ստամբուլում կազմակերպված ծպտյալ հայության ֆորումի ժամանակ թուրքական մասնագետները խոստովանել են, որ իսկապես այդքան հայեր են բնակվում Թուրքիայում. «Պետք չէ սահմանագծել 1915 թվականից հետո կատարված ողբերգության հետեւանքով իսլամացված հայությանը, այլ պետք է եւս 300 տարի հետ գնալ, եւ տեսնել, թե պատմության ընթացքում ինչքա՞ն են այդ գործընթացները կատարվել, եւ ի՞նչ է եղել»:

Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ չէին սպասում, որ Դիարբեքիրից կունենան նման արձագանք: Նա նշեց, որ նախարարությունը գիտակցել է, որ ծնողները չեն վստահի պատանիներին, եւ այդպիսով որոշել են վերացնել ծրագրում առկա տարիքային սահմանափակումը: Արդյունքում` «Արի տուն» ծրագրի միջոցով 48 իսլամացած կամ ծպտյալ հայեր այցելել են Հայաստան. «Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը բավական հակասական տպավորություն թողեց, հեգնանք, թերահավատություն, անգամ քննադատություն: Իրականում, տարիները ցույց տվեցին, որ դա ճիշտ մտածված ծրագիր էր, որովհետեւ մեծ թափով շարունակում էր շփումը, գնալով ավելանում էր շփումը սփյուռքի 13-18 տարեկան պատանիների միջեւ: Նախարարի նախաձեռնությամբ գումարվեց իսլամացած կամ ծպտյալ հայերի համագումարը, եւ պարզվեց, որ հանրապետությունում կան նվիրյալներ, որոնք առանց որեւէ մեկի օգնության, ուղղակի իրենք իրենց նախաձեռնությամբ  բազմաթիվ անգամ եղել են Արեւմտյան Հայաստանում»:

Պարոն Սրապիոնյանը նշեց, որ արդյունքներն անակնկալ էին իրենց համար, որովհետեւ բոլորի մոտ գենետիկ հիշողությունն ավելի բարձր էր, քան կարելի էր պատկերացնել: Իսլամացած հայերն էլ իրենց հերթին զարմացած էին իրենց հանդեպ դրսեւորված վերաբերմունքից. «Հայտնի է,  մեր որոշակի անհասկանալի վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, որոնք Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն: Կաթոլիկ հայությանն ասում ենք՝ ֆրանկներ են, բայց կաթոլիկ խոշորագույն գործիչներին ասում ենք՝ մեր հայերն են, օրինակ` Մխիթարյանների գրեթե բոլոր ներկայացուցիչներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031