Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ` ազատագրված Կովսականի տարածքում, ծուխը դեպի Կապանի ուղղությամբ է տարածվում

Օգոստոս 16,2014 15:27

Արդեն մեկ ժամից ավելի է ինչ Սյունիքի մարզի հարակից ազատագրված տարածում հրդեհ է բռնկվել: Ինչպես մեզ ահազանգած բնակիչներից մեկը նշեց` Կապանի օդանավակայանի տարածքից երեւում է  հեռվում բռնկված հրդեհը, այն  դեպի Կապանի տարածաշրջանին է մոտենում, իսկ առաջացած ծուխն արդեն մեկ ժամ է դեպի Կապան քաղաքի ուղղությամբ է տարածվում:   Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից փոխանցեցին, որ բռնկված հրդեհը Սյունիքի մարզի տարածքում չի գտնվում, այլ` ազատագրված Կովսականի տարածքում, ուստի Կապանի տարածաշրջանից հրդեհաշիջման աշխատանքներ չի տարվում: «Մեր կողմից հսկողություն  է իրականացվում, որ հրդեհը դեպի մեր տարածք տարածում չգտնի» , – տեղեկացրեցին փրկարարական  ծառայությունից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031