Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտ

Օգոստոս 17,2014 17:25

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 17-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրորդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031