Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարան»-ի անդամները Վանաձորում էին (Տեսանյութ)

Օգոստոս 17,2014 20:41

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուները Վանաձորում հանդիպեցին տեղի թեկնածուների եւ համակիրների հետ

Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրը ներկայացնելու, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի կազմավորման ընթացքի մասին իրազեկելու եւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներին ներկայացնելու նպատակով Նախախորհրդարանը Վանաձորում այսօր հանդիպում էր կազմակերպել տեղի թեկնածուների եւ համակիրների հետ:IMG_1391

Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց «Նախախորհրդարան»-ի ստեղծման նախապատմությունը, պատճառները` նկատելով, որ անհրաժեշտ է հեռացնել գործող ռեժիմին, երկրի մաքրման համար էլ անհրաժեշտ է գործակալական եւ տնտեսական գաղտնազերծում:IMG_1400 (1)

«Մենք պիտի համախմբվենք Հիմնադիր խորհրդարանի շուրջ եւ, Հիմնադիր խորհրդարանը դարձնելով առաջին հերթին ժողովրդի համախմբման եւ փոփոխությունների կառավարման մարմին, նրա գլխավորությամբ հեռացնենք ռեժիմին, այնուհետեւ Հիմնադիր խորհրդարանը պետք է ստանձնի երկրի պետական կառավարումը, եւ այդ ընթացքում պետք է մշակվի նոր Սահմանադրություն»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:

Մանրամասները` տեսանյութում.

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031