Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայերը Փարիզում մասնակցել են եզդիների պաշտպանության ցույցին

Օգոստոս 19,2014 14:17

Մոտ 1200 մարդ օգոստոսի 16-ին Փարիզում հավաքվել էր իրենց ձայնը բարձրացնելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկիչների կողմից սպանվող եզդիների պաշտպանության համար: Ցույցին ներկա էին նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖՀԿՀԽ) անդամներ: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

DSC00150

Շատլե հրապարակում ելույթ է ունեցել ՖՀԿՀԽ համանախագահ Արա Տարոնյանը՝ նշելով, որ «հայերը սարսափի և զայրույթի զգացում ունեն զանգվածային հանցագործությունների նկատմամբ» և բարձր է գնահատել ահաբեկչական խմբավորման դեմ քրդերի դիմադրությունը:

«Անկարելի է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք ականատես ենք դառնում այս տխուր իրադարձություններին, թե ինչպես են փախստականները գաղթում իրենց սեփական հողից, որպեսզի փրկվեն բռնի գաղափարախոսության կործանարար հետևանքներից», – ասել է Տարոնյանը՝ ավելացնելով, – «Այո, ձեր պայքարում մենք ձեր կողքին ենք, քանի որ դուք վտանգի մեջ եք, բայց նաև քանի որ մենք շարունակում ենք պաշտպանել այն տարածաշրջանի շահերը, որին անչափ կապված ենք»:

Ցույցին մասնակցել են նաև մի քանի իրավապաշտպանական, քրդական, հակառասիստական կազմակերպություններ, ինչպես նաև եզդիներ և կոմունիստական կուսակցության անդամներ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031