Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների գործով ամբաստանյալները վերանայում են պաշտպանական կազմը. pastinfo.am

Օգոստոս 19,2014 18:53

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ դատավարության մի շարք մասնակից պաշտպանների բացակայության պատճառով:

Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ քրեական գործի շրջանակում մասնակցում է անհետաձգելի քննչական գործողության: Աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն ուներ նաև պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Դատական նիստին չէր ներկայացել նաև պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Ի դեպ, «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով դատական նիստին չէր  ներկայացել նաև «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական  հիմնարկի ներկայացուցիչ Մանվել Շահվերդյանը, ով, սակայն, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Սույն գործով առաջին դատական նիստում փոփոխություններ տեղի ունեցան պաշտպանական կողմի կազմում. Միսակ Մարտիրոսյանը հրաժարվեց իր երեք պաշտպաններից երկուսի՝ Վարդան Զուռնաչյանի ու Սեդա Սաֆարյանի ծառայություններից: Ամբաստանյալի շահերը կպաշտպանի բացառապես փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Գործում ներգրավվեցին  երկու նոր պաշտպաններ. ամբաստանյալ Արմեն Ավագյանը հրաժարվել է իր պաշտպան Արտավազդ Փարսադանյանի ծառայություններից և խնդրել իրեն հանրային պաշտպան տրամադրել, եւ դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը:

Որպես ամբաստանյալ Մերուժան Կյուրեղյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Երկու պաշտպանները 20 աշխատանքային  օր խնդրեցին 45 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 11-ը:

Լուսանկարում՝ Միսակ Մարտիրոսյանը

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031