Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Օգոստոս 20,2014 19:13

Օգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:

Գիորգի-Մարգվելաշվիլի-Յուրի-Վարդանյան-2

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:

Գիորգի-Մարգվելաշվիլի-Յուրի-Վարդանյան-4

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

Գիորգի-Մարգվելաշվիլի-Յուրի-Վարդանյան-3

 

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը:

 ՀՀ ԱԳՆ

Լուսանկարները` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    ֆիզկուլտ ինստիտուտի մեջ կարելի է մի հատ անասնաբուժական ֆակուլտետ ավելացնել իսկ մնացած բուհ-երը փակել: Միևնույն է ոչ մեկը իր մասնագիտությամբ չի աշխատում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031