Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափման հետևանքով Վահագնիի մոտ ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատարների համար

Օգոստոս 20,2014 21:40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի  է ունեցել քարաթափում:  Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Եթե խոչընդոտներ չառաջանան, ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի 2 ժամվա ընթացքում: Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացնում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Այս պահին Ճանապարհամերձ ժայռերից դեռևս խոշոր քարեր կան կախված և նոր քարաթափման վտանգ կա:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031